Բեյրութում շարունակվել են Հայոց ցեղասպանության 95-րդ<br /> տարելիցին նվիրված միջոցառումները<br />


Բեյրութում շարունակվել են Հայոց ցեղասպանության 95-րդ
տարելիցին նվիրված միջոցառումները

  • 26-04-2010 17:58:00   | Լիբանան  |  Քաղաքական
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքում մատուցվել է Հանդիսավոր Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների: Այնուհետւ մայրավանքի բակում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են քաղաքական կուսակցությունների եւ հայկական բազմաթիվ այլ կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մատուռի առջեւ դեսպանության ողջ անձնակազմի ուղեկցությամբ ծաղկեպսակ է զետեղել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Հայրապետական պատգամով հավաքվածներին դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Այնուհետեւ կազմակերպվել է բազմահազարանոց քայլարշավ դեպի Բուրջ Համուտի մարզադաշտ հոգեւորականների, պետական այրերի, հայկական կազմակերպությունների ղեկավարների գլխավորությամբ: Համուտի մարզադաշտում կազմակերպված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել Հայոց ցեղասպանության ոգեկոչման մարմնի անդամներ Համբիկ Մարտիրոսյանը, Հակոբ Բագրատունին եւ պետնախարար Ադնան Հուսեյնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, երեկոյան Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվել է հանդիսավոր պատարագ եւ հոգեհանգիստ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Օրվա առթիվ ժողովրդին պատգամը փոխանցել է հայր Նարեկ վարդապետ Լուիսյանը: Դեսպան Ա.Քոչարյանը ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ է զետեղել նաեւ պատրիարքարանի բակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: «Տեր Մելքոնյան» թատերասրահում Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված հանդիսավոր երեկո:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play