Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ անցկացվել է բողոքի ակցիա<br />


Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ անցկացվել է բողոքի ակցիա

  • 24-04-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վաշինգտոնում, Սպիտակ տան դիմաց, Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին առաջին անգամ անցկացվել է բողոքի ակցիա: Այն կազմակերպել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Հավաքի մասնակիցները պահանջել են ԱՄՆ նախագահից իր ամենամյա ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ակցիայի մասնակիցները կրում էին հետեւյալ պաստառները. «Օբամա', կատարիր խոստումդ», «Թուրքիա', բավական է հերքես ցեղասպանությունը», «Մենք արդարություն ենք պահանջում», «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղասպանությունը», «Թուրքիան դեռ թաքնվում է իր ստերի հետեւում» պահանջներն ու կարգախոսները: Վաշինգտոնում միջոցառումները շարունակվելու են նաեւ այսօր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառեզրը չի արտասանել: ԱՄՆ Նախագահն արտասանել է ցեղասպանություն բառի հայերեն հոմանիշը` «Մեծ եղեռն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play