Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է, պետք է վայրկյան առաջ կողմնորոշվել և քայլեր անել. Նաիրի Հոխիկյան


Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է, պետք է վայրկյան առաջ կողմնորոշվել և քայլեր անել. Նաիրի Հոխիկյան

  • 24-02-2022 14:52:28   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Ուկրաինան ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից, նաև խնդրելով փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ռուսաստանի համար։
 
Կասկած չունեմ, որ Թուրքիան կսպասի մի քանի օր ' հասկանալու համար, թե ինչպես է ընթանում պատերազմը և իր համար ձեռնտու որոշում կկայացնի։
 
Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարել է, որ իրենք ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի կողմնակից են։ Փաստացի Ալիևը զոհաբերել է Ադրբեջան-Ուկրաինա դաշինքը այն դեպքում, երբ 2020-ի պատերազմի ժամանակ Ուկրաինան պաշտոնապես աջակցություն հայտնեց Ադրբեջանին։
 
Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։ Պետք է վայրկյան առաջ կողմնորոշվել և քայլեր անել։ Մեր իներտությունը հանգեցնելու է 1921-ի տարածքային կորուստների կրկնությանը։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play