Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարության հարաբերությունները մտել են նոր փուլ


Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարության հարաբերությունները մտել են նոր փուլ

  • 14-04-2011 17:17:43   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 14-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի մասնավոր հատվածի գծով փոխնախագահ տիկին Լակշմի Վենկատաչալամի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հարաբերությունները մտել են նոր փուլ, որը բնութագրվում է նորանոր ծրագրերով եւ ծավալների աճով: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն եւ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելուն ուղղված ջանքերը, անդրադարձել են «Զվարթոց» միջազգային օդանավակայանի զարգացման խնդիրներին, ինչպես նաեւ հայկական մի շարք բանկերի հետ ԱԶԲ կողմից իրականացվող Առեւտրի ֆինանսավորման ծրագրին: Լակշմի Վենկատաչալամը ներկայացրել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ռազմավարությունը, որում կարեւորվում են ենթակառուցվածքների, ֆինանսական հատվածի զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարածաշրջանային զարգացման ու կրթության հիմնախնդիրները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություններին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play