«ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միություն կազմակերպել էր<br /> ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին<br />


«ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միություն կազմակերպել էր
ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին

  • 21-04-2010 20:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 21-ին Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նվիրված լուռ ակցիա: Ակցիայի ընթացքում բարձրացվել էին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Ըստ միության մամլո հաղորդագրության, ակցիայի նպատակն էր հիշեցնել հայ հասարակությանը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, ինչպես նաեւ մեկ անգամ եւս մատնանշել այն երկրները, որոնք ճանաչելով ցեղասպանության փաստը, իրենց պարտքն են կատարել համայն մարդկության առջեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play