Աջակցություն գյուղացիական տնտեսություններին


Աջակցություն գյուղացիական տնտեսություններին

  • 14-04-2011 16:16:01   | Հայաստան  |  Տնտեսություն
Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների մեղմման անհրաժեշտությունը եւ նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին, ՀՀ կառավարությունը ապրիլի 14-ի նիմտում որոշում է ընդունել ,Սեւան-Հրազդանյան ջրառե, ,Դեբեդ-Աղստեւ ջրառե եւ ,Ախուրյան-Արաքս ջրառե ՓԲԸ-ներին թույլատրել մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու: Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ ՓԲԸ-ներին թույլատրվել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել նույնպես առանց հասույթ ձեւավորելու: ՋՕ ընկերություններին առաջարկվել է նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչեւ 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշված ծրագրերի ժամանակացույցը, ինչպես նաեւ գյուղացիական այն տնտեսությունների թիվը, որոնք, օգտվելով այս արտոնությունից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու: Գործադիրը հաստատել է ՀՀ արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը, որով սահմանված պահանջները կնպաստեն դրանց բերքատվության բարձրացմանը եւ վերականգնմանը, որակական բնութագրերի եւ բնապահպանական վիճակի վատթարացման կանխմանը եւ սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը: Այս կարգը, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, գյուղացիներին հնարավորություն է տալու արոտավայրերից օգտվել` չվճարելով նախկին կարգով սահմանված գումարը` յուրաքանչյուրը տարեկան մոտ 240 հազար դրամ: Վարչապետը հանձնարարել է այս որոշման բովանդակությունը լրատվամիջոցների աջակցությամբ հասցնել բոլոր համայնքներ, գյուղացիական տնտեսություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play