Հարավային Ամերիկա կայցելեն 3 հայ նշանավոր երգիչներ<br />


Հարավային Ամերիկա կայցելեն 3 հայ նշանավոր երգիչներ

  • 19-04-2010 19:39:00   | Արգենտինա  |  Մշակույթ
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 10-ին հայ նշանավոր երգիչներ Արամ Գեւորգյանը, Էմմա Պետրոսյանը եւ Արսեն Գրիգորյանը կայցելեն Բուենոս Այրես, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արգենտինայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է sardarabad.com.ar կայքէջը, համերգները կազմակերպվել են` հաշվի առնելով Հարավային Ամերիկայի հայկական համայնքների կարիքներն ու անհանգստությունները: 10-նօրյա շրջագայության ընթացքում երգիչները համերգներով հանդես կգան Բուենոս Այրեսում, Կորդոբայում, Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) եւ Սան Պաուլոյում (Բրազիլիա):
Նոյյան տապան  -   Մշակույթ