Ինչպե՞ս «թարգմանել» Ադրբեջանի արտգործնախարարության կոչը Հայաստանի կառավարությանը


Ինչպե՞ս «թարգմանել» Ադրբեջանի արտգործնախարարության կոչը Հայաստանի կառավարությանը

  • 25-03-2022 17:15:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
 
«Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի կառավարությանը հետևյալ կոչն է արել.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»:
 
Սա պետք է հետևյալ կերպ «թարգմանել», Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հետ, ստեղծված հատուկ կապի միջոցով, համաձայնեցված գործողություններ է կատարում «տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը» ու Հայաստանի կառավարությունն «միջազգային հանրությանն», իսկ իրականում Հայաստանի հանրության մոտ «հիստերիա» է անում, այդ փաստը թաքցնելու համար: 
 
Այսինքն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի,  Հայաստանի կառավարությունը Հայաստանի հանրությանը ապակողմնորոշում է, թագցնելու համար, որ այդ քայլերը փոխհամաձայնեցված են»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play