Հայաստանի տարրական դասարաններում շախմատ կդասավանդվի


Հայաստանի տարրական դասարաններում շախմատ կդասավանդվի

  • 14-04-2011 15:43:18   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 14-ին վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաեւ դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վեապատրաստման համար: Նախարարությանը տրամադրվել է եւս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան եւ աթոռ ձեռք բերելու նպատակով: Շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման, կրթական ու այլ ծրագրերի կազմակերպման եւ իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ,Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե ՊՈԱԿ-ին ամրացված Տավուշի մարզի Իջեւան եւ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում գտնվող շենքը եւ տարածքը հետ վերցնել եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Հիմնադրամին է նվիրաբերվել նաեւ նշված ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play