«Առաջնորդ» պարախումբը հանդես է եկել բեմադրությամբ<br />


«Առաջնորդ» պարախումբը հանդես է եկել բեմադրությամբ

  • 15-04-2010 19:00:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ԱՆԿԱՐԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին, «Առաջնորդ» պարախումբը Մուամմեր Գարաջա թատրոնի բեմում ներկայացրել է պարուսույց Նատալի Պոզ Յելմազի պիեսի բեմադրությունը: Ինչպես հաղորդում է «Մարմարան», ներկայացման նյութը նուռն էր, որպես ժողովրդի հավաքականության խորհրդանիշ: «Եվ հիմա թափած նռան հատիկներ» խորագիրը կրող միջոցառումը ներկայացնում էր մեր ժողովրդի պատմությունը, ստեղծագործությունը, տառապանքներն ու վերածնունդը: «Արմատ», «Ծնունդ», «Նռան ծաղիկներ», «Նռան կորիզներ», «Նռան հատիկներ», «Որդեր», «Վերածնունդ» պարերի գլխավոր դերերը կատարել են Նաթալի Պոզ Յելմազը, Դայք Այազը, Մարալ Եշիլչիմեն եւ Թիլդա Դանիելյանը: Վերջում բեմ է բարձրացել Թաքսիմի մարզական ակումբի ատենապետ Կարո Համաջյանը, միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհավորելուց հետո հուշանվերներ է բաժանել պարուսույցներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play