Ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2010թ.-ի գիտական գործունեության արդյունքները<br />


Ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2010թ.-ի գիտական գործունեության արդյունքները

  • 14-04-2011 13:45:19   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2010թ. գիտական գործունեության արդյունքներն ամփոփեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։ Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, ինչպես նաեւ ,Հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժինե ՓԲԸ-ն: Բաժանմունքի գիտաշխատողնեը 2010 թվին տպագրել են 255 հոդված, որոնցից 88-ը` արտասահմանում: Տպագրվել է նաեւ 2 մենագրություն եւ 1 ժողովածու: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են մի շարք գիտաժողովներ, այդ թվում` Ռուս-հայկական երրորդ խորհրդակցությունը` նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի եւ հարակից հարցերին, «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմներ» միջազգային գիտաժողովը, Հայկական «Ազգային գրիդ նախաձեռնություն» հանդիպումը եւ խորհրդակցությունը, «Ինֆորմացիայի տեսության կիրառություններ, կոդավորում եւ անվտանգություն» միջազգային խորհրդակցությունը, «Համակարգչային հանրահաշիվ գիտական հաշվարկներում. 2010» գիտաժողովը, «Հայաստանում գիտահետազոտական է-ինֆրակառուցվածքի ներկան եւ ապագան» աշխատանքային գիտաժողովը: Բաժանմունքի մասնագիտություններով հրատարակվում են հետեւյալ ամսագրերը` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մաթեմատիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ»: Բաժանմունքի ինստիտուտներում իրականացվել են միջազգային ֆինանսավորմամբ մի շարք դրամաշնորհային ծրագրեր ISTC, EU FP7, CNRS-Armenia, ANSEF եւ այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play