Երկրում թևածում է քաղաքացիական բախումների ուրվականը. ո՞վ է հիմնական պատասխանատուն


Երկրում թևածում է քաղաքացիական բախումների ուրվականը. ո՞վ է հիմնական պատասխանատուն

  • 30-04-2022 16:47:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
 
«ԱԱԾ-ն հայտարարում է, որ Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։
 
Անկեղծ լինենք. առանց ԱԱԾ հայտարարության էլ պարզ է, որ երկրում թևածում է քաղաքացիական բախումների ուրվականը։
 
Բայց այս հարցում հիմնական պատասխանատուն իշխանություններն են։
Երկրում զանգվածային անկարգություններ հնարավոր են, երբ գոյություն ունի վստահության ճգնաժամ։
 
Դա կարող է հաղթահարվել մի քանի ճանապարհով։
 
✓ Առաջին ճանապարհը` քաղաքական դիալոգն է, երբ երկրի ղեկավարը երկխոսության է կանչում ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին ու փորձում են համաձայնություններ ձեւավորել` երկրում առկա լարվածությունը մեղմելու համար։
 
✓ Երկրորդ ճանապարհը` վարչապետի հրաժարականն է, եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կորցրել է քաղաքական կամ բարոյական լեգիտիմությունը։ Այս պարագայում` խորհրդարանական մեծամասնությունը կարող է ընտրել նոր վարչապետ։
 
✓ Երրորդ ճանապարհը` ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է, եթե իշխանությունը համարում է, որ նախորդ ընտրությունների մանդատը կորցրել է իր քաղաքական լեգիտիմությունը` իշխանության, ընդդիմության կամ երկուսի վարքագծի հետեւանքով։
 
✓ Չորրորդ ճանապարհը` իշխանության հստակ ուղերձներն են հասարակությանը ու ներքաղաքական կայունությունը վերականգնելու գործողությունները, եթե Փաշինյանը կարծում է, որ ինքը շարունակում է ունենալ վստահության մանդատ, իսկ ընդդիմությունն արհեստական էսկալացնում է իրավիճակը` ոչ քաղաքական մոտիվներով։
 
Ամփոփում. եթե այս քայլերից որեւէ մեկն իշխանությունը չի անում, ապա ինքն է կամա թե ակամա գեներացնում զանգվածային անկարգություններ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play