Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել մանդատը. նա աշխատանքի է անցնում գործադիրում


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել մանդատը. նա աշխատանքի է անցնում գործադիրում

  • 30-04-2022 18:28:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը:
 
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
 
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։
 
Աշոտ Առուշանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն