Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն


Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

  • 10-05-2022 13:18:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:
 
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:  Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  Խորհրդարանի  երկու պալատների    արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:  Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: 
 
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի    գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի  Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
 
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա  «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն -  30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն