Երեւանում անցկացվում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ<br /> տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ<br /> նիստը<br />


Երեւանում անցկացվում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ
տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ
նիստը

  • 07-04-2010 19:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-ին Երեանում մեկնարկեց Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Երկօրյա նիստում կքննարկվեն Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաեւ ստանդարտացման եւ պետական վերահսկողության, գյուղատնտեսության, գիտության, կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ թուրքմենական կողմի` Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարալիեւը: Ըստ Ա.Մովսիսյանի, Հայաստանը կարեւորում է ԱՊՀ բոլոր երկրների հետ համագործակցությունը: Թուրքմենստանի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնված է փոխհամաձայնության եւ բարիդրացիական հարաբերությունների վրա: Ա.Մովսիսյանը նշեց, որ երկու պետությունները որեւէ հարցի շուրջ տարաձայնություններ չունեն, ինչը հիմք է հանդիսանում համագործակցությունը փոխշահավետ զարգացնելու համար: Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, ըստ նախարարի, բավարար մակարդակի վրա չեն: Նա վստահություն հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ներուժ կհաղորդի համագործակցության զարգացմանը: Խ.Սափարալիեւը նշեց, որ նախորդ նիստից անցել է մեկ տարի, եւ արդեն կարելի է խոսել արդյունքերի մասին: Ըստ նրա, որոշակի աշխատանք է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Խ.Սափարալիեւի խոսքերով, բավական ակտիվ աշխատանք է տարվում երկու երկների մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների, պետական համալսարանների, առեւտարաարդյունաբարական պալատների միջեւ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիստի շրջանակներում ապրիլի 8-ին ՀՀ կառավարության Ընդունելությունների տանը կկազմակերպվի հայկական եւ թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաեւ բիզնես-ֆորում: Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել Աշխաբադում 2011թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play