Ոստիկանությունը ներկայացրել է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառները


Ոստիկանությունը ներկայացրել է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառները

  • 10-05-2022 20:09:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ֆրանսիայի հրապարակում դժբախտի հետ կապված, որի արդյունքում վրանում մարդ էր մահացել։
 
Պարզաբանումը՝ ստորև՝
 
Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։
Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։
 
Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն