Հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին


Հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 19-05-2022 14:38:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։ 
 
Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջնթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։ 
 
Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար:
Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր մակարդակներում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն