Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ Ալիևին


Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ Ալիևին

  • 19-05-2022 17:33:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ: 
 
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- նշված է պատասխանում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն