ՀՀ վարչապետը կմեկնի Բրյուսել. նախատեսված է հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ


ՀՀ վարչապետը կմեկնի Բրյուսել. նախատեսված է հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

  • 19-05-2022 20:06:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ 
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ 
 
Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն