Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրվել է հանրային քննարկման


Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրվել է հանրային քննարկման

  • 20-05-2022 13:55:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը՝ տեղեկացնելով, որ նախագծին կարելի է ծանոթանալ ԱՀ իրավական տեղեկատվական՝ Առլեքսիս համակարգում՝ հետևյալ հղմամբ:
 
Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի մայիսի 29-ը ներառյալ, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ constcom@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն