Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

  • 20-05-2022 14:20:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է. 
 
«Ձերդ Վսեմություն, 
 
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
 
Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը:
 
Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան  հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:   
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին: 
 
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն