ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

  • 27-05-2022 15:43:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար,  գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:
 
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
 
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն