Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը


Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

  • 28-05-2022 13:29:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: 
 
Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
 
Կից` տեսանյութի հղումը.
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն