ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ


ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ

  • 30-05-2022 16:52:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 30-ին  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, հավելելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական, մասնավորապես՝ սպայական ծառայության գրավչությունը։
 
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ելույթների արդյունքներով պաշտպանության նախարարը տվել է հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների առնչությամբ ողջամիտ ժամկետներում և պատշաճ լուծումներ գտնելու վերաբերյալ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play