Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման և օգտագործման գործընթացն ավելի վերահսկելի կդառնա


Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման և օգտագործման գործընթացն ավելի վերահսկելի կդառնա

  • 31-05-2022 20:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման և օգտագործման գործընթացն ավելի կանոնակարգված և վերահսկելի կդառնա
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները։
 
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական և ֆիզիկական անձիք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար։ 
 
Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով և չափով։
Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի կողմից հաստատած պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների։»։
 
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում նրանց գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն և կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play