«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դադարեցրել է<br /> Հայաստանում շինարարական աշխատանքների ֆինանսավորումը<br />


«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դադարեցրել է
Հայաստանում շինարարական աշխատանքների ֆինանսավորումը

  • 08-04-2009 19:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը Հայաստանում հիմնականում անդրադառնում է 2 ոլորտի` հայաստանյան ծրագրի ֆիզիկական իրականացմանն ու դրա կապին կորպորացիայի ցուցանիշների իրականացման հետ` ներառյալ կոռուպցիայի դեմ մղած պայքարը: Այս մասին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի Հայաստանյան ծրագրի իրականացման հեռանկարները» խորագրով ապրիլի 8-ին կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՄԿ-ի Հայաստանի ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ծրագրի նպատակների, կատարած աշխատանքի համապատասխանությանը ՀՄԿ-ի չափանիշներին ու պահանջներին, Ա.Ռասինը նշեց. «Հայաստանն այդ մի քանի ցուցանիշներով անհաջողության է մատնվել: Անցյալ տարվա մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մշտական երկխոսություն են ունեցել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, որ հասկանան, թե ինչ շոշափելի միջոցառումներ են ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»: Ըստ Ա.Ռասինի, այս առիթով մտավախությունններ ունենալով` կորպորացիան կասեցրել է ամբողջ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը. մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղական ճանապարհաշինության համար հատկացված գումարներին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է մոտ 16,8 մլն դոլարի սեփական միջոցներ ներդնել ճանապարհահատվածների վերանորոգումն ավարտելու համար: Նշենք, որ կառավարության կողմից տրամադրված 16,8 մլն դոլարը դեռ չի իրացվել, եւ շինարարական աշխատանքները շարունակվում են: Դրանք նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ.-ի հունիսը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play