Մոլդավիայում ձերբակալվել են անկարգությունների 193<br /> մասնակիցներ<br />


Մոլդավիայում ձերբակալվել են անկարգությունների 193
մասնակիցներ

  • 08-04-2009 15:42:00   | Մոլդովա  |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդավիայի ոստիկանությունը ձերբակալել է Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների 193 մասնակիցների, այդ թվում ութ անչափահասների, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտնել է Մոլդավիայի ՆԳՆ մամլո կենտրոնի պետ փոխգնդապետ Ալլա Մելեքան, Քիշնեւի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են անկարգությունների մոտ երկու հարյուր մասնակիցների: «Նրանց ներկայացվել են ավազակության, խուլիգանության, կողոպուտի, ավազակային հարձակման մեղադրանքներ: Նրանց մի մասին սպառնում է քրեական հետապնդում, մի մասին էլ` վարչական պատիժ»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play