Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ


Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

  • 13-06-2022 21:02:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
 
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն