Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի մետրոյի ահաբեկությունը բացահայտված է, իսկ հանցագործները՝ ձերբակալված:
Այժմ փնտրվում են հանցագործության պատվիրատուները:
«Չեկիստները եւ ոստիկանները մի քանի ժամում հասցրեցին բացահայտել հանցագործությունը եւ մինչը ժամը 9-ը (ապրիլի 12-ին) նրանք առանց ավելորդ աղմուկի եւ քաշքշուկի ձերբակալեցին հանցագործներին»,- ասել է Ա.Լուկաշենկոն, նշելով, որ ձերբակալվածներն արդեն խոստովանել են իրենց մեղքը:
Ա.Լուկաշենկոն հանձնարարել է քննիչներին կարճ ժամկետներում գործը դատարան հանձնել: