Ֆիդել Կաստրո. Կուբան չի վախենում ԱՄՆ-ի հետ բաց<br /> երկխոսությունից<br />


Ֆիդել Կաստրո. Կուբան չի վախենում ԱՄՆ-ի հետ բաց
երկխոսությունից

  • 06-04-2009 17:30:00   | Կուբա  |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կուբան չի երկյուղում ԱՄՆ-ի հետ բաց երկխոսությունից եւ չի ցանկանում դիմակայություն գոյատեւման նպատակով: Այս մասին հերթական հոդվածում, որ տարածվել է պաշտոնական խողովակներով, հայտարարել է կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: «Մենք չենք վախենում ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելուց: Մեզ պետք չէ առճակատում գոյատեւելու համար, ինչպես կարծում են որոշ հիմարներ»,- հոդվածում նշում է Կաստրոն: «Մենք կանք այն պատճառով, որ հավատում ենք մեր գաղափարներին, եւ երբեք չենք վախեցել հակառակորդի հետ բանակցությունների մեջ մտնելուց, եւ դա միակ ձեւն է ժողովուրդների միջեւ բարեկամության եւ խաղաղության առաջմղման համար»,- գրում է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play