Հայաստանում մեկնարկել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և «Մատենայի» համատեղ ծրագիրը


Հայաստանում մեկնարկել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և «Մատենայի» համատեղ ծրագիրը

  • 22-06-2022 11:53:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
22 hունիսի, 2022թ․, Երեւան։ Հայաստան են ժամանել Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի՝ բիզնես ղեկավարների համար նախատեսված ծրագրի մասնակիցները, որոնք կմասնակցեն «Մատենայի» կազմակերպած մասնագիտական դասընթացներին և գործնական այցերին։
 
Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, ըստ «Financial Times»-ի, աշխարհի լավագույն 10 բիզնես դպրոցներից մեկն է բիզնես ղեկավարների կրթության բնագավառում: 
 
Ծրագրի միջազգային մասնակիցներին ողջունեց «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, այնուհետև կարճ դասախոսությամբ ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև առավելությունները ներդրումների և բիզնեսի համար: 
 
Դասերի ընթացքում կուսումնասիրվեն ղեկավարման գործիքներն ու դրանց կիրառելիությունը, բիզնեսի մշակութային կողմնորոշման, գործարքների կնքման, առաջնորդության և հաղորդակցման ոճերի առանձնահատկությունները, լիազորությունների պատվիրակման ժամանակակից մեթոդները և այլն։ Այսպիսով, մասնակիցները կբացահայտեն ժամանակակից բիզնեսի, տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային հարուստ փորձը։ 
 
Լսարանային դասընթացներից բացի նախատեսված են նաև այցեր Հայաստանյան առաջատար IT և արտադրական ընկերություններ:
 
Հայաստանի կրթական ոլորտի զարգացման համար, այսպիսով, մեկնարկել է բացառիկ իրադարձությունների շարք, որի ընթացքում Հայաստան կշարունակեն ժամանել աշխարհի լավագույն բիզնես դպրոցների մասնագետները՝ «Մատենայի» հետ իրականացնելով համատեղ ծրագրեր։   
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play