Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ<br />


Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ

  • 03-04-2009 16:27:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որն այսօր մեկնարկում է Ստրասբուրգում եւ Քյոլում, նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես կհայտարարի դաշինքի ռազմական բլոկ Ֆրանսիայի վերադարձի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այն բանից հետո, երբ 1966 թվականին գեներալ Շարլ դը Գոլը երկրի համար շրջադարձային որոշում ընդունեց ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությանը չմասնակցելու մասին, աշխարհը զգալի փոփոխություններ է կրել, ընդգծում են Փարիզում: Ֆրանսիան եղել է ՆԱՏՕ-ի հիմնադիրների թվում, սակայն 43 տարի առաջ լքել է նրա ռազմական կառույցը: Գեներալ դը Գոլը այդ քայլը պատճառաբանում էր երկրի ռազմական ներուժը այլոց որոշումներից կախվածության մեջ չդնելու ցանկությամբ: Զինվորական հրամանատարության մեջ Ֆրանսիայի դերի աստիճանական վերականգնումն սկսվեց «սառը պատերազմի» ավարտից հետո, Ֆրանսուա Միտերանի նախագահության ժամանակ, որն համաձայնել էր Փարիզի մասնակցությանը դաշինքի գործողությունների տեխնիկական ասպեկտների քննարկմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play