Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված 63 ծառի կոճղ


Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված 63 ծառի կոճղ

  • 29-06-2022 18:46:45   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետության 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված և քողարկված 63 ծառի կոճղ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
 
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.258.500 ՀՀ դրամի չափով:
 
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play