Քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ սկսվել է ուսումնասիրություն


Քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ սկսվել է ուսումնասիրություն

  • 30-06-2022 21:20:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ցուցումով հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ, որպեսզի պարզվի մեղավոր անձանց շրջանակը և հետագայում բացառվեն նմանատիպ խախտումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
«Կալանավորված անձ Ա.Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից:
 
Կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից:
 
Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում պարտավոր էր կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play