Երեւանում գործարկվեց Տիեզերական ընդունիչ կայանը<br />


Երեւանում գործարկվեց Տիեզերական ընդունիչ կայանը

  • 01-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնում» ապրիլի 1-ին տեղի ունեցավ Տիեզերական ընդունիչ կայանի գործարկումը: Ինչպես նշեց ՀՀ կառավարությանն անընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, Տիեզերական ընդունիչ կայանի հիմնական նպատակն է իրական ժամանակահատվածում հանրապետության տարածքում երկրի մակերեւույթի բազմատիրույթ հեռահար զոնդավորման միջոցով բարձր տեղեկատվական պատկերների ստացումը, տեղեկատվության օպերատիվ տեղախոխման ապահովումը ռադիոալիքի միջոցով: Ըստ Մ.Վարդանյանի, սարքը բավական ճշգրիտ հաղորդագրում է իրականացնում` մինչեւ 1 մետր ճշտությամբ նկարահանում, երբ նախկինում դա կատարվում էր 2 մետր եւ ավելի ճշտությամբ: Նրա խոսքերով, կենտրոնի կողմից մշակված տվյալները կօգտագործվեն գեոդեզիայի եւ քարտեզագրության խնդիրների լուծման, նավիգացիայի ապահովման, բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պաշտպանական, բնօգտագործման, տարերային եւ տեխնոլոգիական աղետների, բնական միջավայրի վերահսկողության համար: Նշվեց նաեւ, որ կառավարության որոշմամբ 2010թ.-ից ցանկացած պետական մարմին Կադաստրի պետական կոմիտեից կարող է համապատասխան ծառայություններ ստանալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play