ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ

  • 12-07-2022 10:00:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։ 
 
Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։ 
 
ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։ 
 
Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play