Սևան-Երևան ճանապարհին տեղի կունենա երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն


Սևան-Երևան ճանապարհին տեղի կունենա երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

  • 13-07-2022 19:53:13   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սևան-Երևան ավտոճանապարհին հուլիսի 13-16-ը տեղի կունենա երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն։
 
Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ։
 
Ըստ աղբյուրի՝ երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play