ՊՆ զորամասում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող Քրիստինե Չիչյանը մահացել է. ՀՀ ՊՆ


ՊՆ զորամասում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող Քրիստինե Չիչյանը մահացել է. ՀՀ ՊՆ

  • 16-07-2022 13:00:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play