ԿԺԴՀ-ն կդատի ձերբակալված ամերիկացի լրագրողուհիներին<br />


ԿԺԴՀ-ն կդատի ձերբակալված ամերիկացի լրագրողուհիներին

  • 31-03-2009 16:36:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՊԽԵՆՅԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են Չինաստանի սահմանի վրա ձերբակալված երկու ամերիկացի լրագրողուհիներին դատելու մտադրության մասին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Ասիական ծագումով երկու ամերիկացի լրագրողուհիները ենթադրաբար ԿԺԴՀ սահմանապահների կողմից ձերբակալվել են մարտի 17-ին Տումանգան գետի շրջանում նկարահանումներ կատարելու ժամանակ: Կանայք տեսանյութ էին պատրաստում Հյուսիսային Կորեայի մասին` գտնվելով սահմանի չինական կողմում: Հյուսիսկորեացի զինվորականները անցել են սահմանը եւ ձերբակալել լրագրողուհիներին, երբ նրանք անտեսել են նկարահանումը դադարեցնելու պահանջը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play