ԿԺԴՀ-ն կդատի ձերբակալված ամերիկացի լրագրողուհիներին
31-03-2009 16:36:00 | Կորեայի Հանր. | Միջազգային
ՊԽԵՆՅԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեայի
իշխանությունները հայտարարել են Չինաստանի սահմանի վրա ձերբակալված
երկու ամերիկացի լրագրողուհիներին դատելու մտադրության մասին,
հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ասիական ծագումով երկու ամերիկացի լրագրողուհիները ենթադրաբար
ԿԺԴՀ սահմանապահների կողմից ձերբակալվել են մարտի 17-ին Տումանգան
գետի շրջանում նկարահանումներ կատարելու ժամանակ:
Կանայք տեսանյութ էին պատրաստում Հյուսիսային Կորեայի մասին`
գտնվելով սահմանի չինական կողմում: Հյուսիսկորեացի զինվորականները
անցել են սահմանը եւ ձերբակալել լրագրողուհիներին, երբ նրանք
անտեսել են նկարահանումը դադարեցնելու պահանջը: