Բարաք Օբաման սկսում է իր առաջին Եվրոպական շրջագայությունը<br />


Բարաք Օբաման սկսում է իր առաջին Եվրոպական շրջագայությունը

  • 31-03-2009 16:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եվրոպական առաջին ուղեւորությունն սկսվում է Մեծ Բրիտանիայից, որտեղ նա կժամանի երեքշաբթի երեկոյան, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը: Չորեքշաբթի ծրագրված են ԱՄՆ-ի նախագահի երկկողմ հանդիպումները Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարների հետ: Նույն օրը Օբաման հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդ Դեյվիդ Կամերոնի եւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի G-20-ի գագաթնաժողովի աշխատանքին, իսկ հետո կմեկնի Ստրասբուրգ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այնտեղից ուրբաթ օրը Օբաման ուղղաթիռով կուղեւորվի գերմանական Բադեն-Բադեն, որտեղ նրան կդիմավորի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Սպասվում է, որ կիրակի ԱՄՆ-ի նախագահը կլինի Պրահայում, որտեղ նա հանդիպում կանցկացնի Եվրոպական միության ղեկավարության հետ: Օբաման նաեւ կհանդիպի Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկի եւ հանրապետության նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ: Կիրակի օրը Օբաման կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա եւ ելույթ կունենա թուրքական խորհրդարանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play