Տեղահանված հարյուրից ավելի արցախցի աշակերտներ հանգստանում են Սևանի ափին կազմակերպված ճամբարում


Տեղահանված հարյուրից ավելի արցախցի աշակերտներ հանգստանում են Սևանի ափին կազմակերպված ճամբարում

  • 10-08-2022 19:21:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 18-ը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Սևանի «Ծովինար» ռազմամարզական ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնի Արցախի բռնազավթված բնակավայրերից տեղահանված 114 աշակերտ։
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
 
Աղբյուրի տեղեկատվությամբ՝  տեղահանված արցախցի  երեխաներին  ճամբարում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել Օպերատիվ շտաբի դիմում-խնդրանքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
 
«Արդյունքում՝  գերատեսչությունն արցախցի երեխաներին է զիջել իր աշխատակիցների երեխաների համար նախատեսված 114 տեղը։  Օպերատիվ շտաբը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ընդառաջելու, իսկ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ ֆինանսավորելու համար»,- մասնավորապես նշված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play