«Սուրմալու» կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը տարածվել է Երևանի 2 վարչական շրջաններում


«Սուրմալու» կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը տարածվել է Երևանի 2 վարչական շրջաններում

  • 15-08-2022 19:03:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: 
 
Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ ներկայացնելով օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի տվյալները:«Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:  Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³»,-ասված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play