Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը


Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը

  • 16-08-2022 19:11:11   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

այոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
 
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ։
 
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play