Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահին


Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահին

  • 13-04-2011 18:49:54   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Մեծարգո Ալեքսանդր Գրիգորիի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Բելառուսի եղբայրական ժողովրդին Մինսկի <<Օկտյաբրսկայա>> մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը անմեղ զոհերի պատճառ է դարձել: Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք ծանր կորստի ցավը, հոգու արիություն եւ տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play