Էրեբունի վարչական շրջանի խմելու ջրի նմուշառում է կատարվել


Էրեբունի վարչական շրջանի խմելու ջրի նմուշառում է կատարվել

  • 20-08-2022 20:06:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այս մասին ասված է ՀՎԿԱԿ հաղորդագրության մեջ:
 
«Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
 
Վերջին հետազոտությունն իրականացվել է օգոստոսի 18-ին և նույնպես ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
 
Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն