Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը. ԱՀ ՆԳՆՈ


Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը. ԱՀ ՆԳՆՈ

  • 31-08-2022 11:19:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
 
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: 
 
Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը:
 
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն