Համագործակցություն՝ պետական ռեգիստրի գործակալության և փաստաբանական ընկերությունների միջև


Համագործակցություն՝ պետական ռեգիստրի գործակալության և փաստաբանական ընկերությունների միջև

  • 31-08-2022 15:35:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարության և փաստաբանական համայնքի ներկայացուցիչների համագործակցության արդյունքում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության որոշակի գործառույթներ իրականացնող փաստաբանական ընկերությունները հնարավորություն կունենան ցանկացած պահի ավելացնել համակարգից օգտվող աշխատակիցների թիվը:
Այս փոփոխությունը կթեթևացնի պետական մարմինների ծանրաբեռնվածությունը:
 
Քննարկումների արդյունքում սահմանվել են նաև վճարի առանձին չափեր՝ յուրաքանչյուր նոր օգտագործողի դեպքում վճարը սահմանվել է՝ 17.000 (մեկ ամսվա) և 170.000 (մեկ տարվա) ՀՀ դրամ` ի հավելումն փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար նախկինում նախատեսված մեկ ամսվա (50.000 դրամ) և մեկ տարվա (500.000 դրամ) վճարների:
 
Կառավարության այս որոշումը պայմանավորված է Հայաստան այցելած ներդրողների մեծ հոսքով:
 
 
     
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն