Եվրոդատարանի վճիռներով ճանաչվել է Հայաստանում Մարդու<br /> իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների 26 դեպքեր<br />


Եվրոդատարանի վճիռներով ճանաչվել է Հայաստանում Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների 26 դեպքեր

  • 20-03-2009 18:30:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Հայաստանի միանալուց ի վեր, 7 տարվա ընթացքում ՀՀ 15 քաղաքացիների դիմումների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է 14 վճիռ (երկու դիմումներ միացվել եւ քննվել են մեկ վարույթի շրջանակում): Այս մասին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչների կիրառումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում» մարտի 20-ի համաժողովում հայտնեց Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: 14 վճիռներով դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թվով 6 հոդվածների խախտման 26 դեպք, որից 9-ը վերաբերվում է 6-րդ հոդվածին` արդար դատաքննության իրավունք, 7-ը` 11 հոդվածին` խաղաղ հավաքների ազատության իրավունք, 5-ը Կոնվենցիայի 2-րդ արձանագրության 2-րդ հոդվածին, որը վերաբերվում է բողոքարկման իրավունքին: Խախտումներից 3-ը վերաբերել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին` խոշտանգումներ կամ անմարդկային վերաբերմունք, 1-ական դեպքում խախտումները վերաբերել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածին` տեղեկատվության ազատություն, Կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածին` ազատ ընտրությունների իրավունք: Ա.Գյուլումյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ի դեմ ներկայացվել է 1 255 դիմում, որից 550-ն ընդդեմ ՀՀ-ի Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն են` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ դիմումներից ոչ մեկը դեռեւս քննության չի առնվել: ՀՀ քաղաքացիների կողմից ընդդեմ ՀՀ-ի ներկայացվել է 528 դիմում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play