ԱՄՆ-ը փորձարկել է թռչող ավտոմեքենա<br />


ԱՄՆ-ը փորձարկել է թռչող ավտոմեքենա

  • 20-03-2009 15:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Նյու Յորքի նահանգի Օրանժի օկրուգում հաջողությամբ փորձարկվել է թռչող ավտոմեքենա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավտոմեքենան իր հեղինակներից ստացել է Terrafugia Transition անվանումը: Ըստ սարքն ստեղծողներից մեկի` Կարլ Դիտրիխի, Terrafugia Transition-ն ծալվող թեւերով ավտոմեքենայի առաջին մոդելն է: «Նման ավտոմոբիլի ստեղծումը հեղափոխություն է անձնական տրանսպորտի ոլորտում»,- վստահ է Դիտրիխը: Մեքենան ի վիճակի է մեկ բաք վառելիքով հաղթահարել 640 կմ օդային տարածություն: Ընդ որում, ճանապարհի յուրաքանչյուր 50 կմ համար ծախսում է 1 գալլոն (3,8 լիտր) վառելիք: Օդում ավտոմեքենան զարգացնում է ժամում 184 կմ արագություն: Վայրէջքից հետո չորս անիվներ ունեցող Terrafugia Transition-ի թեւերը 15 վայրկյանում ծալվում են, եւ նա արդեն իբրեւ երկտեղանի ավտոմոբիլ կարող է խառնվել քաղաքային ավտոհոսքին: Terrafugia Transition-ն ստեղծողները համոզված են, որ արդեն 2011 թվականին հնարավոր կլինի սկսել նրա զանգվածային արտադրությունը: Ներկայումս թռչող ավտոմեքենայի արժեքը կազմում է 194 հազար դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play